Ոտքերից մշտապես եկող հոտը նյարդայնացնող ու տհաճ է: Սա շատերին է անհանգստացնում:
Իսկ ինչպե՞ս կարելի է ազատվել այս հոտից
1. Խուսափեք փակ կոշիկ կրելուց, hատկապես, եթե այն պատրաստված է ոչ բնական կաշվից: Բնական կաշվից կամ քաթանից կոշիկները ճիշտ ընտրություն են այս խնդրի դեպքում:
2.Ազատվեք բակտերիաներից: Մարդիք հաճախ կարծում են , թե պարզապես ցնցուղի տակ կանգնելը բավարար է մաշկը մաքրելու համար, սակայն, իրականում, մաշկի կոշտացած հատվածներից ազատվելը ոտքի խնամքի պարտադիր բաղկացուցիչ է,քանի որ դրանք բակտերիաների աճի բարենպաստ միջավայր են:
3. Կրեք հողաթափեր կամ սանդալներ: Սա կանխում է ոտքերի քրտնելն ու խոնավանալը: Խոնավ միջավայրում սնկերն ու բակտերիաները ավելի լավ են աճում՝ պատճառ դառնալով տհաճ հոտի առաջացման:
4.Հաճախ փոխեք գուլպաները: Եթե ձեր ոտքերը քրտնում են, պետք է ամեն օր փոխեք գուլպաները: Ճիշտ կլինի նաև փոխել գուլպաները մարզասրահում մարզվելուց հետո: Սա լավ ձև է քրտինքով պայմանավորված հոտից խուսափելու համար: