ԱՄՆ-ում մահացել է այն երեխան, ում ուղեղում հայտնաբերվել էր Naegleria fowleri ամեոբան, հայտնում է Associated Press-ը:
Ամեոբան 9-ամյա երեխայի ուղեղ էր ներթափանցել 2012-ի օգոստոսին և կամաց խժռում էր այդ կենսական օրգանը: Բժիշկները ապարդյուն պայքարում էին նրա կյանքի համար:
Աղբյուրը հայտնում է, որ երեխայի ընտանիքը հրահանգել է նրա օրգանները հանձնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, քանի որ իրենց «որդին կցանկանար դոնոր դառնալ»: