Նորաձևություն Եվրոպայում. ամրոցներ, գյուղեր և նույնիսկ փոքր պետություններ են տրվում վարձով բոլոր ցանկացողներին, ընդ որում՝ արժեքը բավականին համեստ է՝ օրական սկսած 60 հազ. դոլարից, գրում է Luxlux.net-ը։
Այժմ կարելի է հեշտությամբ վարձակալել մի ամբողջ կղզի, դղյակ, գյուղ և նույնիսկ մի ամբողջ երկիր։ Օրինակ՝ կարելի է առանց խնդրի վարձակալել ավստրիական 6 գյուղերից որևէ մեկը։
Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը՝ Լիխտենշտեյնի թագավորությունը, որի ընդհանուր տարածքը մոտ 160,4 ք/կմ է, տրվում է վարձով օրական ընդամենը 70 հազ. դոլարով։
Նոր տերը կարող է իր «կառավարման» օրոք փողոցների և հրապարակների նոր անուններ սահմանել, իր ընկերության ցանկացած գովազդ տեղադրել և նույնիսկ սեփական արժույթը մտցնել շրջանառության մեջ։ Իհարկե, այդ բոլոր «առավելությունները» կավարտվեն վարձակալման ժամկետի հետ, որից հետո պետության նախկին սեփականատերը կդառնա պարզապես հյուր։
Այդ յուրահատուկ գործընթացի կազմակերպմամբ զբաղվում է Xnet ընկերությունը՝ Լիխտենշտեյնից։ Ընկերությունից հայտնել են, որ նման ծառայություններով արդեն հետաքրքրված են շատ արաբ հարուստներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների ղեկավարություններ և նախագահներ՝ Siemens, Hyundai, Wyeth Pharma, AEG...