Ամերիկյան Apple ընկերության սեպտեմբերին ներկայացվելիք նոր iPhone 5S սմարթֆոնի տեխնիկական բնութագրի վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ։
Ինչպես նշում է Газета-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, լուսանկարների որակը բարելավելու նպատակով այն համալրված կլինի 2 լուսարձակներով։
Իսկ Techcrunch կայքն իր հերթին գրում է, որ նորույթը կլինի ոսկեգույն։
Ինչ վերաբերում է iPhone 5C-ին, ապա նշվում է, որ այն շատ դիմացկուն է խազերի նկատմամբ։
iPhone 5C-ն iPhone-ի բյուջետային տարբերակն է, որը, ըստ ամենայնի, կունենա պլաստմասսայե կորպուս։