Բաղադրություն
350 գ շամպինիոն
150 գ չերրի լոլիկ
1 հ. վարունգ
կես փունջ հազարի տերևներ
2 ճ.գ. ձիթայուղ
0,5 թ.գ. խնձորի քացախ
0,5 թ.գ. մանանեխ
1 պճեղ սխտոր
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ
1 ճ.գ. ձիթայուղի մեջ տապակել շամպինիոնները, 1 ճ.գ. ձիթայուղը, քացախը, մանանեխը, սխտորը և պղպեղը խառնել: Մնացած բանջարեղենը լվանալ, կտրտել, լցնել ափսեի մեջ, վրան աղը, տապակած սունկն ու պատրաստված սոուսը լցնել, մատուցել: