Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքներն ուղիղ եթերում, երբ լսել է Կահիրեում անկարգությունների ժամանակ ձերբակալված «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկի՝ Մուհամեդ ալ-Բելթաջիի՝ դստերն ուղղված նամակը: Վերջինս մահացել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների ցույցի ցրման ժամանակ:
Ինչպես փոխանցում է Обозреватель-ը, Մուհամեդ ալ-Բելթաջին դստերն ուղղված նամակում խոստովանում է, որ աշխատանքի պատճառով չի կարողացել նրա հետ շատ ժամանակ անցկացնել։
Հուզված Էրդողանը պատմել է, որ ինքը նույնպես քիչ ժամանակ է հատկացնում իր երեխաներին՝ մշտապես զբաղված լինելու պատճառով։