ArmStar.am-ն արդեն ներկայացրել է այս տարի Youtube –ում ամենաշատ դիտված հայկական տեսահոլովակները: Երբ պատրաստում էինք այդ նյութը հանդիպեցինք Տիգրան Պետրոսյանի և Սիրուշոյի «Տարիներ» երգին, որն անծանոթ թվաց:

Երգի մասին տեղեկություններ իմանալու համար կապվեցինք Տիգրան Պետրոսյանի հետ. «Շատ հին ու շատ լավ երգ է, որը չունեցավ տեսահոլովակ միայն այն պատճառով, որ հիմա այսպիսի երգերը չեն ընկալվում: Պետք է նկարեինք տեսահոլովակ ու շատ կարճ կյանք ունենար»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Պետրոսյանը:

«Տարիներ» երգի խոսքերի հեղինակը Տիգրան Նաղդելյանն է, երաժշտությունը Նորայր Վարդանյանն է, իսկ գործիքավորումն արել է Արա Թորոսյանը(Մուրզոն): Չնայած երգը տեսահոլովակ չունի, բայց, ինչպես Տիգրանն ասաց, այն կատարել են երկու անգամ:

Առաջարկում ենք լսել և մեկնաբանությունների բաժնում կիսվել տպավորություններով: