Բժիշկներին հաջողվել է 5 ժամ տևած վիրահատության արդյունքում հեռացնել 8-ամսական երեխայի երկրորդ գլուխը: Տարօրինակ հիվանդությամբ ծնված հնդիկ երեխան, ով ուներ երկու գլուխ, այժմ կարող է ապրել նորմալ կյանքով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բժիշկները երեխայի գլխի հատվածում աճող 1 կիլոգրամանոց ելուստն անվանել են «մակաբույծ երկվորյակ»: Նրանց խոսքով այն պարունակում էր նաև ուղեղի հյուսվածքներ։
Այս հիվանդությունը հանդիպում է 40-45 հազար երեխաներից մեկի մոտ և առավել շատ տարածված է Հարավային Ասիայում, նշում է նայրդավիրաբույժը: