Երեկ 00:40-ի սահմաններում Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին esyes.am-ն արդեն հայտնել է' տեղեկացնելով, որ վթարի ենթարկվածների ցանկում է եղել նաև հաղորդավար Արամ Չախոյանը:
esyes.am-ը զրուցեց Արամի մոր' տկն Սվետայի հետ, ով մեզ հայտնեց, որ հաղորդավարը կողոսկրերի կոտրվածք ունի, վնասված է նաև նրա դեմքը: Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Արամը խոսել է եղբոր հետ' նրան համոզելով, որ չգնալ Վրաստան, քանի որ իրեն Շտապ օգնության մեքենայով արդեն տեղափոխում են Հայաստան:
Արամի մոր փոխանցմամբ' ղեկին եղել է Աննա Պողոսյանը, ում վիճակը, իր տեղեկություններով, ամենածանրն է:
Նշենք, որ նրանք Վրաստան էին գնացել այնտեղ կայանալիք համերգային ծրագրի մասնակցելու համար. «Որդիս շատ է սիրում երաժշտություն, ասաց' մամ, շատ լավ համերգ է լինելու, ինչպես կարող եմ ներկա չլինել»:
Նշենք, որ Արամը մեքենա չի վարել, ըստ տկն Սվետայի, նա շատ զգուշավոր է:
Հաղորդավարի վիճակի մասին մանրամասն տեղեկություններ կհայտնենք ավելի ուշ, երբ նա արդեն Հայաստանում լինի:
Առողջություն եմ մաղթում. Ամալյա Հովհաննիսյան