Կնոջ մանիկյուռի գույնից կարելի է կռահել նրա բնավրությունը, իհարկե, այնպես չէ, որ հստակ և մանրամասն կարելի է բացահայտել ամել ինչ, սակայն որոշ հատկանիշներ կարելի է կռահել: Գույնն իր մեջ գաղտնիքներ է պարունակում, և նախապատվությունը որևէ գույնի, խոսում է ձեր բնավորության մասին:

Ինչպես նաև մի քանի խորհուրդներ, թե որ դեպքում, ինչ գույնի մանիկյուռ կարելի է օգտագործել:

Վարդագույն
Այս գույն նախընտրողները քաջ են , ազատամիտ և շքեղության հանդեպ սեր ունեցող անհատներ են:

Դեղին
Այն կանայք, ովքեր ընտրում են դեղին մանիկյուռ, բոհեմային մարդիկ են: Այս գույնը կարելի է օգտագործել սև փոքրիկ զգեստի հետ, ինչպես նաև ջինսե հագուստների հետ:
Նարնջագույնի երանգներ
Սա շատ ավելի հարմար է օգտագործել ամռանը: Այս գույն նախ ընտրողները կամ երջանիկ մարդիկ են, կամ իսկապես ցանկանում են երջանիկ լինել: Թեթև ամառային զգեստի հետ այն կատարյալ է:

Կանաչի կամ կապույտի երանգներ
Այս գույները նախընտրողները աշխույժ մարդամոտ, և փոքր ինչ շատախոս մարդիկ են: Նրանք կարծում են, որ կյանքը խիստ կարճ է, և այն մնում է միայն վայելել: Նրանք սիրում են ամեն ինչից հաճույք ստանալ:

Սպիտակ
Այն կանայք, ովքեր ընտրում են թափանցիկ սպիտակ մանիկյուռ, ինքնավստահ են, համառ: Նրանք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից և հանգիստ առաջ են շարժվում: Ընդհանրապես դժվար է փոխել նրանց կարծիքը որևէ հարցում:

Բաց վարդագույն
Այս գույնը ընտրում են կարիերիստ կանայք, սա շատ էլեգանտ և քնքուշ գույն է: Այն գեղեցիկ է գրեթե բոլոր հագուստների հետ, բոլոր եղանակներին:

Կարմիր
Կարմիր նախընտրողների մասին կարելի է ասել, որ ուժեղ և ռոմանտիկ անձնավորություններ են: Նրանք նաև բաց և համարձակ մարդիկ են:

Ոսկեգույն
Ոսկեգույնը ընտրում են խիստ մոդայիկ մարդիկ, ովքեր շատ լավ են հասկանում նորաձևությունից և այդտեղ կատարվող բոլոր փոփոխություններից:

Մանուշակագույն
Մանուշակագույն նախընտրող մարդիկ սիրում են խախտել սահմաններ, չեն անցնում սահմանված ճանապարհներով: Նրանք նաև բիզնես լեդիներ