Որքան հարմար կլիներ, եթե դուք կարողանայիք վճարումներ կատարել ձեր դեմքի օգնությամբ։ Պատկերացրեք, ձեզ այլևս պետք չէ անհանգստանալ, թե բավականաչափ գումար կա գրպանում։ Ոչ մի կրեդիտային քարտ, ոչ մի կոդ, ձեզ հարկավոր չեն լինի սմարթֆոններն ու պլանշետները, գրում է inotv.rt.com-ը։

Ֆիննական Uniqul ընկերությունն ավարտում է աշխարհում առաջին վճարային համակարգի մշակումը, որը հիմնված է դեմքերի ճանաչման վրա։ Համակարգը միացնում է հաճախորդին իր բանկային հաշիվների հետ։ Ընկերությունը վստահեցնում է, որ դա կօգնի կրճատել գործողությունների ժամանակը մինչև 5 վայրկյան։ Uniqul-ը սքանավորում է դեմքը, և այն ամենը, ինչ մնում է ձեզ, դա ստորագրություն դնելն է։

«Արդեն գոյություն ունեցող համակարգերից միակ տարբերությունը հարմարավետությունն ու ամբողջ գործընթացի ավտոմատացումն է։ Այսինքն, իրականում դուք ոչ մի գործողություն չեք կատարում՝ ճանաչվելու համար։ Համակարգն ինքն է ձեզ ճանաչում, եթե դուք գրանցված օգտատեր եք»,- ասել է ընկերության աշխատակից Ռուսլան Պիսարենկոն։