Ռուսական «Корни» խմբի մենակատար Ալեքսեյ Կաբանովը սեպտեմբերին կամուսնանա. նրա ընտրյալը հայուհի Ռոզա Կոնոյանն է, գրում է ДНИ.ru-ն։
30-ամյա երգիչը պատմել է, որ ապագա կնոջ հետ ծանոթացել է մեկ տարի առաջ, երբ աղջիկը, որը զբոսաշրջային բիզնեսի ֆակուլտետի շրջանավարտ է, նրան նամակ է գրել սոցկայքում։
«Այդ սոցկայքում ես մոտ 47 հազ. հետևորդ ունեմ, և յուրաքանչյուր օր հարյուրավոր նոր աղջիկներ են ավելանում։ Սակայն ես շատ քչերի հետ եմ շփվում։ Իսկ Ռոզան ինձ անմիջապես գրավեց»,- խոստովանել է Ալեքսեյը։
Երիտասարդների առաջին հանդիպումը կայացել է օգոստոսի 5-ին։ Եվ հիմա յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը նրանք նշում են իրենց առաջին հանդիպման օրը։ Իսկ 11-րդ «հոբելյանի» ժամանակ Ալեքսեյն ամուսնության առաջարկ է արել Ռոզային։
Հարսանիքը նշանակված է «առեղծվածային» օր՝ սեպտեմբերի 13-ին, ուրբաթ։ «Մենք սնահավատ չենք. իրական սերը թվերից կախված չէ»,- ասել են սիրահարները։
Հարսանեկան արարողությունը նախատեսված է ռուս-հայկական ոճով։ Փեսայի ուսերին արարողության սկզբում կդրվի լավաշ և կհյուրասիրվի մեղր, իսկ հարսնացուին կտրվի աղ ու կարավայ։ Միջոցառման ճաշացանկում կլինի նաև տոլմա։ Իսկ երաժշտական ծրագրում, բացի ռուսական և հայկական երաժշտություններից, կհնչեն նաև Կաբանովի աստղային գործընկերների կատարումները։