Եթե բնությունը Ձեզ չի պարգևել գեղեցիկ և ճերմակ ատամնաշար, ապա հոգ չէ' նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կարելի է ունենալ նման ատամնաշար:

Այս գործընթացը կարելի է սկսել մասնագետի մոտ այցով, ով ճերմակափայլ ժպիտ ունենալու համար ատամները կսպիտակեցնի:

Ներկայացնում ենք մի քանի արդյունավետ տարբերակ' սպիտակ ատամներ ունենալու համար.

1. Ֆոտոսպիտակեցում.

Ֆոտոսպիտակեցման ժամանակ ատամների վրա քսվում է պերօքսիդ թթվածնային գել, որի ազդեցությունն ակտիվանում է լույսի օգնությամբ:

2. Լազերային սպիտակեցում.

Լազերային ճառագայթները յուրաքանչյուր ատամի վրա ներգործում են առանձին-առանձին: Այս տարբերակով ատամների սպիտակեցման արդյունքը կպահպանվի յոթ տարի, եթե չծխեք:

3. Ուլտրաձայնային սպիտակեցում.

Այս դեպքում ճիշտ խնամքի դեպքում սպիտակեցումը կպահպանվի մինչև կյանքի վերջ:

4. Ամենօրյա խնամք.

Որպեսզի ատամները լինեն առողջ և գեղեցիկ, անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ ատամի մածուկ:

Իսկ առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս տարվա մեջ մեկ անգամ դիմել ատամների պրոֆեսիոնալ մաքրման, ինչի շնորհիվ կխուսափեք բերանի խոռոչի և ատամների հիվանդությունից: Մաքրումը չի սպիտակեցնում ատամները, պարզապես վերականգնում է նրանց նախկին գույնը, վերացնում է ատամնաքարերը, ատամնաշարը դարձնում փայլուն: