1.Գուցե տարօրինակ թվա, սակայն ամռանը ջուրը չարաշահել չի կարելի: Հեղուկի մեծ քանակը ծանրաբեռնվածություն է ստեղծում երիկամների համար: Մեզի հետ օրգանիզմից դուրս են գալիս էլեկտրոլիտներ ու աղեր: Էլ չասած, որ հնարավոր է ճնշման տատանումներ առաջանան: Հաղորդում է Ankakh.com կայքը:
Որքան ջուր է հարկավոր խմել. օրվա նորմը որոշելու համար մարմնի յուրաքանչյուր կգ-ի դիմաց 30 մլ ավելացրեք. ինչ որ ստացվի, դա էլ կլինի օրգանիզմին անհրաժեշտ ջրի օրաբաժինը: Սակայն չի նշանակում, որ այդ քանակը միանգամից պետք է պարպեք. խմեք ոչ մեծ չափաբաժիններով, կում առ կում:
2. Շոգին քաղցր ու սառն ըմպելիքներ մի օգտագործեք, քանի որ բոլոր այդ ըմպելիքները մեծ քանակով շաքար են պարունակում, կնշանակի, կառուցվածքը վտանգված է: Եթե դուք օրական ինչ որ քանակով քաղցր ըմպելիք եք օգտագործում, նշանակում է կիրառում եք դյուրամարս շաքար, բացի այդ սառը հյութերը կարող են անգինայի պատճառ դառնալ ու թուլացնել իմունիտետը: Դրա համար ճիշտ է սենյակային ջուր խմելը, իսկ քաղցր ըմպելիքները փոխարինեք թարմ ճզմած մրգահյութով:
3. Պինդ ուտելու կողմնակիցները լավ կլինի փոխեն սովորությունը. օրաբաժնում զգալի մաս պետք է կազմեն մրգերն ու բանջարեղենը: Ոչ մի տապակած ու ապխտած ուտելիք: Իսկ ջրիկ ուտելիքներից շատ լավ հագեցնում ու զովացնում է մածնաբրդոշը:
4. Ֆիզիկական ակտիվությունը լավ է, սակայն շոգին այն կարող է բառիս բուն իմաստով' սպանել. չէ՞ որ ջերմափոխանակությունն ավելանում է 5 անգամ: Մի ելք կա. կամ պետք է պարապմունքները տեղափոխել օդափոխվող դահլիճներ կամ էլ հրաժարվել պարապմունքներից, մինչև շոգերը կոտրվեն:
5. Փողոցում անտանելի շոգ է, իսկ տանն ունեք օդափոխիչ: Սակայն հաճախ դրանք ոչ թե փրկություն են, այլ վնաս, մրսելու ու հիվանդանալու վտանգ: Ուստի հիշեք, որ դրսի ու ներսի ջերմության տարբերությունը պետք է առավելագույնը 10 աստիճան լինել: Ու տուն վերադառնալով անմիջապես օդափոխիչի մոտ մի նստեք: Սկզբում «հովացեք», ապա հետո, ցանկության դեպքում նոր միայն կարող եք օդափոխիչն աշխատեցնել:
6. Հնարավորության դեպքում տնից կամ շենքից դուրս մի եկեք ժամը 9-18-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ դա համընկնում է արեգակնային ակտիվության շրջանի հետ: Եթե ստիպված եք այդ ժամերին փողոցում գտնվելու, ապա հագնվեք թեթև, ավելորդ չէ գլխարկը, որն արեգակի ուղիղ կիզիչ ճառագայթներից կպաշտպանի ձեզ:
7. Ամառը ջրային պրոցեդուրաների ժամանակն է: Լողափ, ջրավազան, ջրաշխարհ, դրանք կարելի է իրավամաբ ամառվա համար դրախտավայրեր համարել: Սակայն սա ևս անվտանգ չէ. լսե՞լ եք, գիտե՞ք ինչ է օտիտը, ավելի պարզ' ականջի բորբոքումը: Բժիշկները կատակով օտիտն այլ կերպ անվանում են «լողորդի ականջ»: Լողալու ժամանակ ջուր է լցվում ականջի մեջ, իսկ խոնավ միջավայրը նպաստում է ականջի բորբոքմանը: Դրա համար օգտվեք լողագլխարկներից:
8. Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես պետք է ծայրահեղ զգույշ լինեն: Արյան բարձր ճնշում ունեցողնե՛ր, հետևեք ձեզ բուժող բժշկի խորհուրդներին, դեղորայքի չափաբաժնի շուրջ, քանի որ շոգին ճնշումն անկայուն է դառնում: Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք պետք է ձեռնպահ մնան շարժողական ակտիվությունից:Կաթված տարած մարդկանց նույն խորհուրդն է տրվում: Բացի այդ, միօրինակ աշխատանքից հեռու մնացեք ու գլուխը կախած դիրքից խուսափեք: