Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը վերջերս հպարտացել է իր նոր գնած պղնձե վաննայով, որի համար վճարել է 13.3 հազ. դոլար, գրում է luxlux.net-ը։
Վաննան, որն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, պատրաստել են Atelier du Cuivre բրենդի ֆրանսիացի վարպետները։ Ընկերությունը Ֆրանսիայում որակյալ սանտեխնիկա է պատրաստում արդեն 200 տարի։
Ըստ աղբյուրի՝ գործարարը, հավանաբար, ցանկանում է իրեն իրական միապետ զգալ, այդ պատճառով էլ պատվերն ուղարկել է անմիջապես Վիլդյե լե Պոել քաղաք, որտեղ գտնվում է լեգենդար արհեստանոցը։ Փորձագետներն ընդունել են պատվերը, կատարել աշխատանքը, որը տևել է 250 ժամ։
Բլումբերգն ընտրել է պղնձե վաննա ոչ միայն նրա համար, որ այն համապատասխանում է իր տան լոգարանի ինտերիերին։ Բանը նրանում է, որ պղնձե վաննաներում ջուրն ավելի երկար է տաք մնում։
Բլումբերգն ասել է, որ վաննան կտեղադրի վերջերս վերանորոգած առանձնատանը։