ԱՄՆ-ում ժամանակին 7800 դոլարով գնված Ferrari-ն վաճառվել է 25 մլն դոլարով, հայտնում է Daily Mail-ը:
Ferrari 275 GTB/4*S NART Spyder մեքենան պատկանել է Էդի Սմիթ անունով մի գործարարի, 1960-ականների արտադրության է, և սպասվում էր աճուրդում կվաճառվի 10 մլն-ով:
2007-ին գործարարի մահվանից հետո նրա ընտանիքը որոշել է վաճառել մեքենան և ամբողջ գումարը հատկացնել բարեգործությանը:
Հնարավոր է՝ Ferrari-ն նման տպավորիչ գնով է վաճառվել, քանի որ աշխարհում ընդամենը 10 նման մեքենա կա:
Հարկերը հաշված՝ մեքենայի համար վճարվել է 27,5 մլն դոլար: