1. Առաջին անգամ հանդիպման գնալիս մի գնացեք ընկերոջ հետ:
2. Մի ընդհատեք նրան, երբ նա խոսում է, որքան էլ որ կարևոր մեջբերում ցանկանաք անել:
3. Փորձեք ձեր մտքերը արտահայտել շատ պարզ և հստակ' առանց շաբլոն արտահայտությունների, որոնք դուք լսել եք սերիալում:
4. Երբեք խոսելիս ձեր հայացքը մի փախցրեք, անպայման նայեք նրա աչքերի մեջ, թե չէ նա կմտածի, որ թաքցնում եք ինչ-որ բան:
5. Ցույց տվեք, որ դուք նպատակներ ունեք ապագայի հետ կապված, ոչ թե ուղղակի ապրում եք ապրելու համար:
6. Մի փորձեք ցույց տալ, որ դուք ավելի խելացի եք:
7. Մի հիշեք ձեր լավ օրերը մոսկվաներում. մենք բոլորս էլ գիտենք, թե դուք ինչեր եք արել մոսկվաներում:
8. Հաջորդ կետը դուր չի գա աղջիկներին, բայց պետք է ասեմ. երբեք առաջին հանդիպումից հետո ցույց մի տվեք, որ վերջ, դուք էլ կյանք չունեք առանց նրա… Կա' ինքն ա, չկա' ինքն ա...Ինտրիգա մտցրեք հարաբերությունների մեջ:
9. Մեկ էլ մի հարցրեք' քանի ընկեր ես ունեցել: Կա՛մ հետաքրքրվեք ինքներդ, կամ էլ զերծ մնացեք նման հարցից:
10. Եվ վերջապես, երջանիկ եղեք ձեր սիրելիների հետ...
Լաուրա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից