Դեպրեսիայի պատճառը կարող է թաքնված լինել ոսկյա զարդեր կրելու մեջ. կարծում են կանադացի գիտնականները' պնդելով, որ թանկարժեք մետաղների փայլը խթանում է գլխուղեղի ակտիվ գործընթացները, ինչը հանգեցնում է խնդիրների՝ նյարդային համակարգի աշխատանքում:
Հաստատվել է նաև, որ ոսկին մաշկի հետ շփվելիս բացասական է ազդում նյարդային համակարգի վրա(գրգռում է այն), նյութափոխանակության (դանդաղում է) և տրամադրության վրա: Կարող է նաև տագնապի նոպաներ առաջացնել: Զգայուն մարդկանց այս ամենի արդյունքում դեպրեսիա է սպառնում: Ոսկյա զարդերը հակացուցված են նաև էպիլեպսիա ունեցող մարդկանց. զարդերի փայլը կարող է նոպա առաջացնել:
Կանադացի գիտնականները չեն դրդում զարդերից ամբողջությամբ հրաժարվելուն, սակայն խորհուրդ են տալիս զարդերը հանել քնելիս: Լավ կլինի հրաժարվել նաև կիպ զարդերից' օրինակ, սեղմող մատանիներից. սրանք բացասական են ազդում մազանոթների արյան հոսքի վրա:
Դեպրեսիայից խուսափելու համար լավ կլինի նախապատվությունը տալ արծաթե զարդերին, որոնք, ընդհակառակը, դրական ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա: