Մեկ բաժակ մաքուր ջուրն ունակ է փոխել գլխուղեղի աշխատանքը: Արևելյան Լոնդոնի համալսարանի (University of East London) գիտնականներն անցկացրել են փորձ՝ 34 կանանց և տղամարդկանց մասնակցությամբ:
Նրանց խնդրել են երկու անգամ լրացնել ինտելեկտուալ հարցաթերթիկ, որոնցից առաջինի դեպքում միայն նախաճաշել են, իսկ երկրորդից առաջ խմել են նաև մեկ բաժակ ջուր: Արդյունքում պարզ է դարձել, որ նրանք, ովքեր զգացել են ծարավ, վատ են կատարել հանձնարարությունը, ի տարբերություն նրանց, ովքեր ջուր են խմել: Լրացուցիչ հետազոտությունները ևս ցույց են տվել՝ մեկ բաժակ ջուրը 14 տոկոսով արագացնում է գլխուղեղի աշխատանքը