168.am-ը՝ հղում տալով  Viva.ua կայքին հաղորդում է՝ Եվրոպայում ամենաշատ միայնակ մայրերն ապրում են Իսլանդիայում: Այստեղ կանանց 64 տոկոսն իրենց երեխաներին դաստիարակում է միայնակ: Շվեյացարիայում երեխաներին միայնակ է դաստիարակում կանաց 54 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 38 տոկոսը, Ֆինլանդիայում՝ 37 տոկոսը: Շոու-բիզնեսի ասպարեզում տարեցտարի ավելանում է միայնակ մայրերի թիվը: Կայքը կազմել է հայտնի միայնակ մայրերի ցանկը:

1. Շարլիզ Թերոնը 2012-ին որդեգրեց մի տղայի՝ նրան անվանելով Ջեքսոն:

2. Հայտնի դերասանուհի Սանդրա Բալոկն իր տղային գաղտնի որդեգրել է 2010-ին: Դերասանուհին պլանավորում էր երեխային դաստիարակել ամուսնու՝ Ջեսի Ջեյսոնի հետ, սակայն դրանից կարճ ժամանակ անց Սանդրան իմացավ ամուսնու դավաճանությունների մասին և ամուսնալուծվեց: Այժմ նա միայնակ է դաստիարակում իր որդուն:

Balok

3. Playboy ամսագրի նախկին աստղ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Ջենի Մակարտնին միայնակ է դաստիարակում իր որդուն՝ Էվանին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են աուտիզմ հիվանդությունը:

Jenni

4. Առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամերիկացի երգչուհի Շերիլ Կրոուն միայնակ է դաստիարակում իր երկու որդիներին:

Sheril Krow

5. Երգիչ Վիկտոր Սալտիկովի հետ բսկանդալային ամուսնալուծությունից հետո ռուս երգչուհի Իրինա Սալտիկովան միայնակ է մեծացնում աղջկան՝ Ալիսային: Երգչուհու աղջիկը հոր հետ այժմ չի շփվում:

Saltikova

6. Օլիմպիական քառակի չեմպիոն Յանա Կլոչկովայի որդու հայրը վրացի մարզիկ է, ով երեխայի դաստիարակության հարցերով չի զբաղվում:

Klochkova

7. Tatu խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան ևս միայնակ մայր է. նա իր դստերը և որդուն միայնակ է մեծացնում: Երեխաները ծնվել են տարբեր տղամարդկանցից, ովքեր կապ չեն պահպանում երգչուհու և նրա երեխաների հետ:

Volkova

8. Հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր որդուն լույս աշխարհ է բերել 1990-ին: 1992-ին նա ամուսնալուծվել է, ինչից հետո երեխայի դաստիարակության հարցերով հայրը չի մասնակցել:

Lera

9. Ռուս հաղորդավարուհի Դանա Բարիսովան երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել միայնակ մոր կարգավիճակի հետ: Դստեր ծնունդից կարճ ժամանակ անց նրա ամուսինը (գերմանացի բիզնեսմեն է) լքեց նրան: Մի քանի տարի անց երգչուհին հաղթահարեց դժվարությունները և կարողացավ վերադառանալ բնականոն կյանքի:

Dana

10. Ռուս մոդել, հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայայի որդին ծնվել է 2011-ին: Մաշայի խոսքով՝ ընկերն իմանալով իր հղիության մաաին, նրան խորհուրդ է տվել ազատվել անցանկալի հղիությունից, սակայն Մաշան կտրականապես հրաժարվել է դա անել: «Տղաս միակ բանն է, որ ինձ համար նշանակություն ունի»,- ասում է հեռուստահաղորդավարուհին:

Masha