Facebook սոցիալական ցանցը փորձարկում է հատուկ բջջային հավելված, որը նախատեսված է միայն աստղերի համար, գրում է Лента-ն՝ հղում անելով All Things Digital-ին։

Աղբյուրի տվյալներով՝ որոշ հայտնի մարդիկ արդեն ստացել են VIP-հավելվածին հասանելիություն։ Այն թույլ է տալիս նրանց հետևել իրենց մասին քննարկումներին և պատասխանել երկրպագուներին։

Հավելվածը Facebook-ի նորամուծությունների մի մասն է, որը միտված է աստղերի ակտիվությունը սոցկայքում բարձրացնելուն։

Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ նոր հավելվածն իսկապես փորձարկվում է օգտատերերի ոչ մեծ խմբի կողմից։ Մանրամասները նրանք խոստացել են պատմել ավելի ուշ։