Այս շիմպանզեն և օրանգուտանը, որոնց պահել են որպես ընտանի կենդանիներ, կարողանում են լողալ մարդկանց նման, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով ասվածն ապացուցող տեսանյութ:

Տեսանյութում երևում է,թե ինչպես են երկու կապիկները լողում՝ մարդկանց նման կիրառելով բրաս ձևը:

Ցամաքային կենդանիներից շատերը լողում են բնազդաբար՝ շարժելով թաթերը: Գիտնականները պնդում են, որ կապիկների նման լողը կարող է ծառերի վրա ապրելու հետևանք լինել: