Ֆիլմը կարող է միավորել ընկերներին, սիրահարներին, անգամ անծանոթ մարդկանց: Երեկոյան հավաքվելով մեկ ֆիլմի շուրջ' ունենում եք ընդհանուր խոսակցություն, բացականչություններ, զարմանք և հուզմունք: Ընտրում ես հարմար ժամ, ֆիլմ, ընկերներ ու երեկոյան ժամանցն ապահովված է: Քո ժամանակից մեկ-մեկուկես ժամ տրամադրելով' ապրում ես ֆիլմի հերոսների ճակատագրով, ուրախությամբ կամ էլ սարսափով:
Որ ֆիլմերն են հուզել հայտնիներին, պարզիր անդրադարձից:
Սիլվա Հակոբյան
Մեզ հետ զրույցում Սիլվա Հակոբյանն ասաց, որ իր համար բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը «Հարսնացուն հյուսիսից»-ն է: Հաճախ է դիտում ու վստահեցնում է, որ երբեք չի հոգնի: «Անգամ ֆիլմի ամեն մի խոսքը դարձել է հայտնի, ու կիրառում ենք առօրյա կյանքում»,- ասում է երգչուհին: Նա հաճախ է ցանկանում, որ գոնե մի պահ ապրի այդ ժամանակաշրջանում, անգամ նկարահանվի նման ֆիլմում. «Ինձ համար մեծ պարծանք կլինի»:
Թե որքան հաճախականությամբ է դիտում ֆիլմը, երգչուհին փաստում է, որ անգամ գնել է ֆիլմի DVD-ի տարբերակը: Դիտում է այն մարդկանց հետ, որոնք չեն տեսել ֆիլմը (խոսքն օտարերկրյա ընկերների մասին է): Իսկ ամեն անգամ, երբ հեռուստաեթերով ցուցադրում են «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, երբեք չի փոխում ալիքը: «Ինձ համար ամեն ինչն է հաճելի այդ ֆիլմում: Առնո Բաբաջանյանի երաժշտությունը շատ համահունչ է: Առհասարակ սիրում եմ մեր հայկական հին ֆիլմերը»,- նկատեց Սիլվան:
Հասմիկ Կարապետյան
Հասմիկ Կարապետյանը ֆիլմերի հանդեպ երբեք անտարբեր չի եղել, ու նշում է, որ ունի հազարավոր սիրած ֆիլմեր: Սակայն, ըստ նրա, լինելով չափազանց ռոմանտիկ անձնավորություն, առանձնացրեց երկու ֆիլմ, որոնք շատ հոգեհարազատ են իրեն' «Խիզախ հոգին»' Մել Գիբսոնի դերակատարմամբ, և «Մթնշաղը»' Ռոբերտ Պատինսոնի դերակատարմամբ: Հասմիկի բնորոշմամաբ' դրանք իր համար հավերժական արժեքներ են' որպես լավ ֆիլմեր: «Երբ ֆիլմ եմ դիտում, առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում ֆիլմի հուզական կողմին, թե որքան ճիշտ են պատկերված մարդկային հարաբերությունները, սերը: Երբ մտնում եմ այդ ֆիլմերի մեջ' կարծես ես լինեմ հերոսուհին»,- ասաց Հասմիկը: Նա Մել Գիբսոնին' որպես դերասան, միշտ հավանել է, բայց այդ ֆիլմն իրեն գրավեց ոչ թե դերասանով, այլ սյուժեով' բոլոր տղամարդկանց խորհուրդ տալով դիտել այն, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես լինել «մեծատառով» տղամարդ: Նույնը «Մթնշաղ»-ի պարագայում. երգչուհին հավանեց ֆիլմի պատմությունը: Նրա խոսքերով' երբ առաջին անգամ դիտել է «Մթնշաղը», իր ներաշխարհն անմիջապես նմանեցրել է դրա հերոսուհու' Բելլայի ներաշխարհին: «Թող ոչ մեկին չթվա, թե ես ֆիլմի ազդեցության տակ եմ»,- ընդգծեց Հասմիկը:
Գրիգոր Կյոկչյան
esyes.am-ի հարցին, թե որ ֆիլմն է նախընտրում Գրիգորը, առանց երկար մտածելու, անմիջապես նշեց Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Երգիչ երգահանը խոստովանեց, որ 10 տարեկանից սկսած ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր դիտում է այն: Լինում են նաև դեպքեր, երբ համացանցով է դիտում այն: Ֆիլմը երգչի համար երբեք չի հնանում. «Այդ հուզականությունը, էմոցիաները, որ տալիս է ֆիլմը, չեմ կարող համեմատել ոչնչի հետ»,- նկատեց Գրիգորը: Նրա խոսքերով' կան ֆիլմեր, երբ դիտում է, իսկ մեկ տարի հետո դրանք արժեզրկվում են իր համար: «Նշածս ֆիլմը մեծ արժեհամակարգ ունի»,- ընդգծեց Գրիգորը:
Հռիփսիմե Ելինյան
Հռիփսիմե Ելինյանի ամուսինը' Գրիգոր Դանիելյանը, ֆիլմերի մեծ սիրահար է. օր չկա, որ ֆիլմ չդիտեն: Վերջերս զույգը մեկնել էր հանգստի, ու մի քանի ֆիլմեր այնտեղ են դիտել , որը մեծ տպավորություն է թողել Հռիփսիմեի վրա: Դրանք են' ֆրանսիական արտադրության «1+1»-ը, «Меланхолия»-ն, «7 կյանքը»: Իսկ «Մայրիկ» ֆիլմի թիվը, թե քանի անգամ են դիտել, դժվարանում է հիշել: «Հիմնականում նախընտրում եմ դրամաներ, որպեսզի հուզիչ լինեն»,- ընդգծեց երգչուհին: Իսկ հին հայկական ֆիլմերի նկատմամբ երբեք անտարբեր չի անցնում, մանավանդ, երբ Մհեր Մկրտչյանը դրանցում դերակատարում ունի:
Հռիփսիմեն խոստովանեց, որ ֆիլմ դիտելիս ապրում է յուրաքանչյուր հերոսի հետ. կարծես իր կյանքը լինի: «Անգամ ինձ եմ վերագրում այդ պատմությունը»,- ավելացրեց երգչուհին:
Ֆիլմերի մեծ սիրահար Մելանյա Հարությունյան