Մոտենում ես գրադարանին, ընտրում գիրքը ու բացում: Բացում ես մարդկային ճակատագրեր, իրական ու հորինված պատմություններ: Ինչ կհանդիպես ներսում' դեռ պարզ չէ, բայց համոզված ես' կյանքը, որ կա տողերի մեջ, կլինի քոնը: Կլինի մեկ օրով կամ ամիսներ շարունակ, արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ 100 կամ 600 էջանոց ստեղծագործությունը կրթեց քեզ:
Ինչ են նախընտրում կարդալ մեր հայտնիները: Որ հերոսներն են տպավորել իրենց կամ որոնց են փորձում նմանվել. կարդա մեր անդրադարձը:

Մերի Մնջոյան
Երգչուհի Մերի Մնջոյանի ամենասիրելի գիրքը Ալեքսանդր Դյումայի «Կամելիազարդ տիկին»-ն է, որն, ըստ նրա, կարդացել է մեկ «շնչով»: Գրքի մասին լսել էր ուրիշներից: Առաջինը, որ ուշադրություն դարձրեց, գրքի սյուժեն էր, ոչ հեղինակը: «Հետաքրքիր էր ինձ համար, քանի որ ռոմանտիկ պատմություն էր, իսկ վերջում էլ ողբերգական ավարտ ուներ»,- ասաց երգչուհին: Նա ուսումնասիրել է նաև ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու գործերը, որոնք կարդալն ու հասկանալն իր համար բարդ էր:
Ինչպես Մերին է նշում, տանն ունեն մեծ գրադարան, բայց իր սեղանին դրված գիրքը հայտնիների մտքերի քաղվածքներն են: Իրեն էլ կարդացած գրքերի հերոսներից և ոչ մեկին չի նմանեցրել, չի պատկերացրել, որ այդ հերոսը կարող էր ինքը լինել:

Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ուսանողական տարիներին սկսեց ուսումնասիրել ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովին: Դասախոսի հանձնարարությունն էր. «ծանոթացավ» գրողի հետ, ու իրեն հետաքրքրեցին նաև Բուլգակովի մյուս գործերը: Կարդաց «Վարպետը և Մարգարիտան» ու հասկացավ, որ իր ամենասիրելի գրքերի ցանկում է լինելու:
Դերասանուհին սույն ստեղծագործությունից նաև մեջբերում արեց. «Ինչպես պետք է դու անես բարին, եթե գոյություն չունենար չարը»' նշելով, որ այդտեղ համադրված են փիլիսոփայական մտքերը, երևակայականն ու խորիմաստ, համամարդկային, իրական կյանքը: Ըստ նրա' գրքից հատվածներ ու մտքեր շատ է վերընթերցել: Անահիտն այս ստեղծագործության մասին խոսելիս չկարողացավ շրջանցել նաև դրա հիման վրա նկարահանված ֆիլմը' կարծելով, որ ռեժիսորը կարողացել է ճշգրտությամբ փոխանցել հեղինակի ասելիքը:
Անահիտի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Աստվածաշունչը, սակայն նրա ձեռքի գիրքը Պարույր Սևակի բանաստեղծությունների ժողովածուն է:
Դերասանուհու կուռքն էլ Հովհաննես Թումանյանն է, ում հեքիաթները մինչ օրս էլ կարդում է: «Փոքր տարիքում կարդալով' հասկանում ես մի բան, իսկ հասուն ժամանակ' մեկ այլ բան»,- նկատեց Անահիտը:

Էրիկ
Երգիչ Էրիկի կյանքում եկել էր մի փուլ, երբ նա կախում ուներ մարդկանցից: Սակայն միայն Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ընթերցելուց հետո հասկացավ, որ պետք է փոխվի, ու պետք է լինի հակառակը. մարդիկ կախում ունենան իրենից: «Կյանքում ինչ փոխվի, ինչ էլ պատահի' պտտվում ես ու գալիս ես նորից այս գրքին»,- ընդգծեց Էրիկը: Ըստ նրա' այս ստեղծագործությունը շատ բան է տվել իրեն: Նա իրեն նմանեցնում է գրքի հերոսին ու հավատացնում, որ այս կյանքում բոլորն ունեն ինչ-որ բան նրանից: «Յուրաքանչյուրն ունի իր մոլորակը»,- ավելացրեց երգիչը:

Աբել Աբելյան
Դերասան Աբել Աբելյանի ամենասիրելի հեղինակը Վիլյամ Սարոյանն է: Վստահեցնում է, որ նրա ստեղծագործություններից շատերը վերընթերցել է 10-15 անգամ. մասնավորապես' «Սովյալները», «Իմ սիրտը լեռներում է», «Քարանձավի մարդիկ» և այլն: Ինչպես դերասանն է նշում' Սարոյան կարդում այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, հանգիստ, ընթանում է իր հունով, իսկ մյուս դեպքերում հիմնականում կարդում է մասնագիտական գրքեր ու հոդվածներ: Ըստ Աբելի' Սարոյան կարդալիս միշտ մտածում է. «Կկարողանայի այդ հերոսին մարմնավորել, թե ոչ»:
Դերասանը, սիրելով Սարոյան, միաժամանակ ուսումնասիրում է մարքեթինգ. «Այն մեր շուրջն է, ամեն ինչ գալիս է մարքեթինգից»,- ասում է ու եզրափակում, որ հիմա ուսումնասիրում է Ֆիլիպ Կոտրելի «Մարքեթինգ, 3-0»:

Համո Սահյանի մեծ երկրպագու Մելանյա Հարությունյան