Գլոբալ տաքացումը կհանգեցնի բազմաթիվ կոնֆլիկտների և պատերազմների, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Science գիտական ամսագրում հրապարակված հետազոտությանը:

Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է երաշտի և մարդկային ագրեսիայի մեծացման, և որպես հետևանք՝ ազգամիջյան ատելության և գլոբալ կոնֆլիկտների:

Հետազոտողները կարծում են, որ մինչև 2050 թվական պատերազմների, անկարգությունների, գողությունների թիվը 4 անգամ կավելանա: Այս երևույթը կվերաբերի ոչ միայն «երրորդ աշխարհի» երկրներին, այլ մնացած երկրներին նույնպես: