Ամերիկյան Time հանդեսը «ամենաբարձր վարձատրվողների», «ամենաազդեցիկների», «ամենահարուստների» վարկանիշային աղյուսակներից հետո հրապարակել է այն մարդկանց անունները, որոնք մի կողմից գոյություն չունեն՝ հորինովի են, սակայն մյուս կողմից ամենաազդեցիկներից են:
Ամենաբարձր ռեյթինգը այդ՝ սուպերհերոսների շարքից ունի նախ համակարգչային խաղերի, ապա կինոհերոսուհի Լարա Քրոֆթը, որը հիշարժան է Անջելինա Ջոլիի մարմնավորմամբ:
Առաջատարների թվում են համապատասխանաբար նաև մոգ Հարրի Փոթերը, ծովահեն Ճնճղուկ Ջեքը և Սանտա Կլաուսը:
Ցուցակում են նաև այնպիսի նոր հերոսներ, ինչպիսիք է Քիթնիս Էվեդինը ամերիկյան «Քաղցած խաղեր» նախագծից:
Հաջորդիվ ցուցակում տեղ են գտել Ինդիանա Ջոնսի, Ռոբին Հուդի, Շերլոք Հոլմսի, Ռոմեոյի և Ջուլիետի, Տարզանի, Մոխրոտիկի և Բեթմենի անունները:
Ի դեպ, այս հերոսների շնորհիվ նրանց մարմնավորող դերասանները վատ գումարներ չեն վաստակում. Բեթմենի հետագա դերակատարումների համար Քրիստիան Բեյլն, օրինակ, կստանա 50 մլն դոլար: