168.am - Այսօր աշխարհում լայն տարածում գտած iPad, iPhone կամ iPod արտադրելուց առաջ Apple ընկերությունը թողարկել է համակարգիչներ, որոնցով էլ այն, ըստ էության, հայտնի է դարձել: Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ստեղծած համակարգիչները մինչ օրս էլ լայն կիրառում ունեն ողջ աշխարհում: Իսկ Ջոբսի հեղինակած համակարգիչների առաջին օրինակներից մեկը դարձել է Apple-ի կողմից արտադրված համակարգիչներից ամենաթանկը: Երբ 1971 թվականին Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հանդիպեցին, Ջոբսը դեռ 16 տարեկան էր: 5 տարի անց Ջոբսը կարողացավ պայմանավորվել համակարգչային խանութի հետ և վաճառել իրենց արտադրած համակարգիչները: Մեկ համակարգչի գինը կազմում էր մոտ 500 դոլար: Երկու Սթիվերը վաճառեցին 50 այդպիսի համակարգիչ , որպեսզի մարեն իրենց պարտքերը: Apple-ը արտադրեց ևս 150 այդպիսի Apple I համակարգիչ: Այնուհետև սկսվեց «Apple II»- արտադրությունը: Apple I համակարգիչն ուներ 4 KB հիշողություն, որը կարող էր ավելացվել մինչև 48 KB: Հենց «Apple I»-ի բնօրինակներից մեկն էլ վաճառվեց Քրիսթիս աճուրդում՝ 210.000 դոլարով :