Ասում են' մարդը ամեն ինչի հետ էլ համակերպվում է, և՛ կյանքի ռիթմի, և՛ կյանքի ամեն տեսակ պայմանների,՛ և ամեն տեսակ մարդկանց հետ:
Ինչպե՞ս ենք մենք կարողանում ապրել իրարից այսքան տարբեր մարդկանց կողքին…համակերպվո՞ւմ ենք, սովորո՞ւմ: Մենք հարմարվում ենք ամեն տեսակ հանգամանքերի հետ, հանդուրժում ենք մարդկանց, ովքեր մեզ հաճելի չեն, հաճախ ստիպված ենք դա անել: Բայց կարելի է մի փոքր հեշտացնել այդ մարդկանց հետ շփումը: հոգեբանները նման դեպքերում խորհուրդ են տալիս'
1. Շատ ժպտացեք
Մի սպասեք, թե դիմացինն առաջինն է քայլ անելու սառույցը հալեցնելու համար: Առաջինը դա դուք ինքներդ արեք: Ժպտացեք, նա դա ձեզանից ամենաքիչն է սպասում: Ժպիտը խոսում է այն մասին, որ դուք բարյացկամ ու ընկերական եք տրամադրված: Ժպտացեք, դրական լիցքեր, զգացմունքներ փոխանցեք իրար:

2. Մի շտապեք եզրակացություններ անել
Բարդ բնավորություն ունեցող մարդկանց հետ շատ դժվար է շփվելը, քանի որ ժամանակ է պահանջվում, որ նա «բացվի» ու դուք ճանաչեք նրան: Բայց պետք չի շտապել, ինչպես ասում են մի դատեք գրքի մասին ըստ կազմի: դուք երբեք նախօրոք չեք կարող իմանալ մարդու բնավորության գծերը, եթե նա փակ է, դա չի նշանակում, որ մտերմանալուց հետո էլ նույնը կլինի, չի ծիծաղում' չի նշանակում հումորի զգացում չունի: Գուցե դուք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք:
3. Խոսեք «անվտանգ» թեմաներից
Եթե դուք կարծում եք, որ դիմացի մարդու հետ դժվար է շփելը, ոչ մի դեպքում մի խոսեք քաղաքականությունից, երկիր վիճակից, սոցիալական խնդիրներից: Խոսակցությունը վարեք ավելի թեթև թեմաների շուրջ' եղանակ, սիրած երաժշտություն, մեքենաներ, երկրներ և այլն:
4. Ոչինչ սրտին մոտ մի ընդունեք
Նման մարդիկ իրենց խոսքում հաճախ են վիրավորում դիմացինին, հավատացեք նրանք դա հաճած չմտածված են անում: Նրա խոսքերը որպես անձնական վիրավորանք մի ընդունեք:
5. Խոսակցությունը ձեր «տարածքում» վարեք
Եթե դուք պետք է հանդիպեք նման մարդու հետ և ինչ-որ հարց քննարկեք, և նախօրոք գիտեք, որ նրա բարդ բնավորության պատճառով կաշկանդվելու եք, հանդիպումը ձեզ համար ծանոթ և հարմար տարածքում նշանակեք, որպեսզի խուսափեք ավելորդ լարվածությունից:

Նյութը' Անի Հակոբյանի