Իտալական Ռիչոնե քաղաքի «Ակվաֆան» այգում կայացել է ամենաերկար ստորջրյա համբույրի ամենամյա մրցույթը, հայտնում է Euromag-ը։
11-րդ International Kiss Event-ի հաղթող է ճանաչվել Ռավեննայից ամուսնական զույգը՝ 31-ամյա Մարիանջելա Կիրիկոն ու 34-ամյա Կրիստիան Ֆերատին, ովքեր կարողացել են ջրի տակ համբուրվել 65 վայրկյան։
Այնուհանդերձ, նրանց չի հաջողվել գերազանցել 2 րոպե 3 վայրկյան ռեկորդը, որը սահմանվել էր 2009թ. այս մրցույթի ժամանակ։ Որպես նվեր զույգը հնարավորություն է ստացել հանգստյան օրերն անցկացնել Ռիչոնեում՝ անվճար։
Աշխարհի ամենաերկար ստորջրյա համբույրի տևողությունը, որը պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում, 2 րոպե 27 վայրկյան է։