ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող Էրիկ Նորիին ոմանք կարող են հաջողակ, իսկ մյուսներն էլ՝ անհաջողակ համարել՝ հաշվի առնելով բոլոր այն արկածները, որոնց միջով նա անցել է ու հաջողացրել այդքանից հետո ողջ մնալ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս արձակուրդի ժամանակ նրան կնոջ ու 4 երեխաների աչքի առաջ կծել է շնաձուկը՝ պոկել-տանելով սրունքը։
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տղամարդը պատմել է, որ շնաձկան դաժան հարձակումն իր կյանքի առաջին ճակատագրական արկածը չէ։ Պարզվում է՝ նախկինում Էրիկին բաց դաշտում խփել է կայծակը, այնուհետ խայթել է թունավոր բոժոժավոր օձը։ Երկու անգամ էլ նրա վրա հարձակվել են բարկացած կապիկների խմբեր, որոնք ծեծել են ամերիկացուն։
Տղամարդը նշել է, որ ինքն իրական քրիստոնյա է և որ այս բոլոր փորձություններից իրեն Աստված է օգնել անվնաս կամ էլ նվազագույն վնասվածքներով դուրս գալ։