Նա գողացել է մի կնոջ iPhone-ը, բայց չի անջատել Dropbox-ը, տուժած կինն էլ գողի անձնական լուսանկարները տեղադրել է Tumblr-ում. գողի՝ Dropbox-ի հաշիվը չապաակտիվացնելու պատճառով կինն ամեն անգամ իր համակարգչում ստանում է նրա արած լուսանկարի օրինակը:

Եվ դրա շնորհիվ այսօր Tumblr-ի բլոգների ամենագրավիչ էջերից մեկը սա է՝ «Անծանոթի կյանքը, ով գողացավ իմ հեռախոսը» (Life of a Stranger Who Stole My Phone):

Այս կերպ հազարավոր մարդիկ «ականատես» են դառնում Դուբայի բնակիչ Հաֆիդի կյանքին ու արկածներին: Եվ ամենը այն հեռախոսի շնորհիվ, որը նա գողացել էր Իսպանիայում՝ Իբիցայում: Կինը խոստովանել է, որ ինքը հերթական հարբած ու մերկ զբոսաշրջիկն է եղել, որը դարձել է նմաններին դարանակալողների զոհը:

Հաֆիդը շարունակում է լուսանկարվել և ըստ երևույթին պատկերացում չունի, թե ինչ հայտնի է դարձել համացանցում:

 

Լուսանկարները՝ այստեղ: