Apple-ի կողմից նոր ավելի էժան iPhone թողարկելու մասին լուրերին ընդառաջ Business Insider-ը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է սպասվող՝ պլաստիկ նյութերից պատրաստված սարքավորումը: Միաժամանակ հրապարակվել է ևս մեկ տեսանյութ, որում ներկայացվում է 5-րդ սերնդի iPad-ը, որն իր դիզայնով նման է iPad Mini-ին:

Ենթադրվում է, որ Apple-ը թողարկելու է iPhone 5C անվանումը ստացած ավելի էժան հեռախոսները՝ առավել մատչելի սմարթֆոնների շուկայում իր մասնաբաժինն ավելացնելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ, ընկերությունը iPhone 5C-ն կներկայացնի iPhone 5S նոր մոդելի հետ վաղ աշնանը, իսկ 5-րդ սերնդի iPad-ը, հավանաբար, կներկայացվի ուշ աշնանը: