Դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը ﴾Ելենա Տեր-Հովհաննիսյան﴿ ծնվել է 1926 թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն է:
1948 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968 թ-ից դասավանդում է նույն ինստիտուտում, պրոֆեսոր է: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1947 թ. և 1956 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մեդալով: Լավագույն թատերական դերերից են' Գոներիլ' Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա' Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա' Չեխովի «Բալենու այգին», Լիզա'Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա' Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել է կինոյում' «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների:
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984 թ.' ժողովրդական արտիստի կոչմանը: 2002 թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Թագուհի – Հեղինե Հովհաննիսյան