Բոստոնի հիվանդանոցի և Հարվարդի համալսարանի մասնագետները հետազոտել են 1300 երեխաների, որոնք առնվազն 6 ամիս կրծքով են կերակրվել: Ստուգվել են երեխաների բառապաշարը 3 տ.-ում և ինտելեկտը' 7 տ.-ում:
Պարզվում է' կրծքով կերակրելու դրական հետևանքները կուտակային են, վերբալ թեստի արդյունքները 3տ.-ում ,կրծքով կերակրվելու ամեն ամսվա դիմաց, բարձր էին 1/5 միավորով, համապատասխանաբար , ինտելեկտը 7 տ.-ում ' բարձր էր 1/3 միավորով' ամեն ամսվա դիմաց:
Այս թվերն այնքան էլ տպավորիչ չեն թվում, սակայն պետք է հաշվի առնել, որ ցուցանիշներն ամիս առ ամիս բարձրանում են, և ,ի վերջո, մի ամբողջ տարի կրծքով կերակրված երեխայի IQ-ն բարձրանում է 4 միավորով:
2007թ. կատարված նմանատիպ հետազոտությունները հայտնաբերել էին գեն, որի առկայությունը պայմանավորում էր IQ-ի միջինը 7 միավորով բարձր ցուցանիշ կրծքով կերակրվող այն երեխաների մոտ, ովքեր ունեին FADS2 գեն:
Այսպիսով, որքան հնարավոր է երկար ժամանակ կրծքով կերակրեք Ձեր երեխային: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մայրերին երեխայի կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում կերակրել նրան բացառապես կրծքով մինչև նվազագույնը 1 տ. հասակը:
Հատկապես,որ կրծքով կերկրվելիս երեխան նաև իմունիտետ է ձեռք բերում վիրուսների և մանրեների նկատմամբ, նվազում է երեխայի հանկարծամահության սինդրոմի զարգացման հավանականությունը, իսկ առաջին մեկ տարվա ընթացքում կերակրելու դեպքում' հետագայում երեխայի մոտ ճարպակալման զարգացման վտանգը:
Աղբյուրը՝ Doctors.am