Դերասան և շոումեն Միշա Գալուստյանն իր Twitter-ի էջում գրել է, որ իրեն սպառնալից հաղորդագրություններ են ուղարկել: «Ողջույն Միշա Գալուստյան, եթե չես ցանկանում, որ քո հեռախոսահամարը հրապարակվի համացանցում, գրիր այս druzhit.davaite@ yandex.ru հասցեով: Եթե առաջիկայում չգրես, հեռախոսահամարդ կհրապարակենք համացանցում»,- գրել են դերասանին:

Բացի այդ Միշան ամբողջ գիշեր անհայտ հեռախոսահամարներից զանգեր է ստացել: Նա ավելի է անհանգստացել, երբ իմացել է, որ իր ընկերներ Գարիկ Մարտիրոսյանը և Իվան Ուրգանտը նույնպես ստացել է սպառնալիքներով գրառումներ և զանգեր: