Համաշխարհային բազմաթիվ բրենդներ իրենց եկամուտների զգալի մասը տրամադրում են բարեգործական նպատակներով։ Սա արդեն նորաձև է դարձել էքսկլյուզիվ ապրանքներ արտադրողների շրջանում։
Forbes-ն առանձնացրել է 10 «ամենաառատաձեռն» բրենդները.

Rolex
Տարեկան շրջանառությունը՝ $4,6 մլրդ

Ժամացույցներ արտադրող հանրահայտ ընկերությունն իր միջոցներն ուղղում է գիտությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սպորտին։ 35 տարի առաջ ընկերությունը հիմնել է Rolex Awards for Enterprise մրցանակը, որը հանձնվում է երիտասարդ ձեռնարկատերերին։
Rolex

Ralph Lauren
Տարեկան շրջանառությունը՝ 5 մլրդ դոլար
Հագուստ և աքսեսուարներ արտադրողը միջոցներ է տրամադրում բժշկությանը, բնապահպանությանն ու կրթությանը։ Ռալֆ Լորենի հիմնադրամը ֆինանսավորում է մի շարք բարեգործական նախագծեր, սակայն հատուկ ուշադրություն է դարձնում քաղցկեղի դեմ պայքարին։
Ralph Lauren

Cartier
Տարեկան շրջանառությունը՝ €4 մլրդ
Զարդեր, աքսեսուարներ և ժամացույցներ արտադրողն ուշադրության կենտրոնում է պահում մշակույթի, կրթության, բնապահպանության, բժշկության ոլորտները։ Cartier հիմնադրամը բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում։

Cartier
Burberry
Տարեկան շրջանառությունը՝1,857 մլրդ ֆունտ
Հագուստ և աքսեսուարներ արտադրողն իր եկամուտների մի մասն ուղղում է կրթության, մշակույթի և բժշկության ոլորտներին։ Այն 2008-ին հիմնել է Burberry Foundation-ը, որն այժմ տնօրինում է £1 մլն գումար։
Burberry

Ermenegildo Zegna

Տարեկան շրջանառությունը՝ €1,1 մլրդ
Հագուստ, աքսեսուարներ արտադրողն ուշադրություն է դարձնում բնապահպանության ու գիտության ոլորտներին։ Զենյա ընտանիքի ամենահայտնի նախագծերից մեկն «Օազիս Zegna» նախագիծն է իտալական Ալպերում, որի տարածքում տնկվել է կես մլն ծառ, կառուցվել պանորամային ճանապարհ և տեղի բնակիչների համար առողջարանային կենտրոն։
Ermenegildo Zegna

Breguet
Տարեկան շրջանառությունը՝ €700 մլն
Ժամացույցներ արտադրողը միջոցներ է հատկացնում երաժշտությանը, կինոյին և մշակույթին։ Այն ֆինանսավորել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ Մոնսերատ Կաբալյեի բարեգործական համերգները։
Breguet

Girard-Perregaux

Տարեկան շրջանառությունը՝ $100 մլն

Ժամացույցներ արտադրող ընկերությունը նույնպես միջոցներ է հատկացնում կինոյի, գիտության, նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտներին։

Girard-Perregaux
Chopard
Տարեկան շրջանառությունը՝ $108 մլն

Հագուստ և աքսեսուարներ արտադրողն իր միջոցներն ուղղում է բժշկության, բնապահպանության, մշակույթի ոլորտներին։ Մի քանի տարի առաջ բրենդը միացել է Էլթոն Ջոնի արշավին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար միջոցների հավաքմանը։

Chopard

Montblanc
Տարեկան շրջանառությունը՝ €45 մլն
Ժամացույցներ, գրենական պիտույքներ, զարդեր արտադրողն իր եկամուտների մի մասն ուղղում է մշակույթի, կրթության, բժշկության ոլորտներին։


Montblanc

Giorgio Armani
Տարեկան շրջանառությունը՝ $2 մլրդ
Հագուստ, աքսեսուարներ արտադրողը միջոցներ է հատկացնում բնապահպանությանը, բժշկությանը, աղքատության դեմ պայքարին։ RED շարքի հավաքածուի վաճառքից ստացված գումարներն ուղղվել են ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի երեխաների ու կանանց օգնությանը։

Giorgio Armani