Քրոնիկ անքնությունը նպաստում է վաղաժամ ծերացմանը:
Ամերիկացի գիտնականները' Բոստոնի ինստիտուտից, հաշվարկ են արել, ըստ որի' մարդիկ, ովքեր տառապում են քրոնիկ անքնությամբ, մեծ ռիսկ ունեն, որ տասը տարի շուտ կծերանան: Պարզվում է, որ ոչ բավարար քնի պատճառով մի շարք գործառույթներ օրգանիզմում խանգարվում են, որոնք էլ պատճառ են դառնում մաշկի առաձգականության կորստին: Հետազոտության արդյունքները ևս վկայել են, որ քրոնիկ անքնությամբ տառապողները շատ շուտ են ծերանում: Գիտնականների պնդմամբ' նրանք, ովքեր բավարար և «որակյալ» քուն են ունենում, նրանց մաշկն ու մկանները լիարժեք հանգստանում են, արյան շրջանառությունը' լավանում: