Դրոժի շատ ճիշտ չափաբաժին կա գարեջրի մեջ, որը հիանալի սնուցում է վնասված, բարակ մազերը: LADYNEWS-ը ներկայացնում է գարեջրով դիմակներ առողջ և փարթամ մազեր ունենալու համար:
Կես բաժակ գարեջուրը խառնեք արևածաղկի ձեթի հետ և ավելացրեք մեկ հում ձու: Քսեք դիմակը խոնավ մազերին և լվացեք այն 15 րոպեից գոլ ջրով:
Ավելի հեշտ է գարեջուրն օգտագործել որպես դիմակ' տարածելով այն մազերին: Գարեջուրը ցնդում է, իսկ նրա միջի սպիտակուցները, ածիկի օգտակար նյութերը մնում են մազերին' ավելի ամրացնելով դրանց կառուցվածքն ու շքեղ ծավալ հաղորդում: Այս հասարակ, բայց արդյունավետ դիմակն օգտագործեք ամսական 2 անգամ: