Արևի ազդեցության տակ ժամանակից շուտ ծերանում է ոչ միայն մաշկը,այլ նաև աչքերը: Աչքի որոշ հյուսվածքներ կարող են նույնիսկ փոփոխությունների ենթարկվել: Կարևոր է նշել, որ բոլոր լուսային ճառագայթներն ընկնում են ցանցաթաղանթի կենտրոնական մասի վրա, հետևաբար դրա ֆոտոընկալիչներն ավելի հաճախ են ախտահարվում:
Արևի տակ կամ սոլյարիում երկար մնալուց կարող է զարգանալ մակուլոդիստրոֆիա' աչքի ցանցաթաղանթի ախտահարում: Արևային եղանակին խորհուրդ է տրվում աչքերը պաշտպանել արևային ակնոցով: Ապակու որակը պետք է բարձ լինի' ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կանխարգելելու համար, այլապես ակնոցն աչքն ավելի շատ կվնասի, քան կպաշտպանի:
Ինչ վերաբերում է մաշկին, ապա այն իր առաձգականությունը պահպանում է էլաստինի և կոլագենի շնորհիվ. դրանք սպիտակուցից կազմված ինքնատիպ ''զսպանակներ'' են: Հատուկ ֆերմենտը, որը նորմայում կոլագենի ստեղծմանն է մասնակցում, արևայրուքի ժամանակ սկսում է քայքայել այն: Հետևաբար արևի տակ գտնվելիս անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան քսուք, ընդ որում բավականին հաստ շերտով: Այն գործում է որպես մակերևույթ, որն անդրադարձնում է ճառագայթները' կանխելով կոլագենը քայքայող ֆերմենտի ակտիվացումը: