Տարոն Մարգարյան

Ցավով տեղեկացա սիրված դերասան, հայտնի հաղորդավար, շոումեն, Ուրախների և հնարամիտների ակումբի Երևանի պետական բժշկական ինստիտուտի թիմի անդամ Մարկ Սաղաթելյանի մահվան բոթի մասին... Ցավում եմ, որ նա մեզ հետ չէ... Ցավակցում եմ Մարկի հարազատներին, ընկերներին և բոլոր երկրպագուներին:

Նանա

Մարկ ջան, իմ թանկ ընկեր, ինչի՞ մեզ մենակ թողեցիր, քեզ շատ կկարոտենք։ Միշտ կմնաս մեր հուշերում։ Ցավում եմ անդառնալի կորստի համար։

Արթուր Աբրահամ
Բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան առթիվ.
«Սրտի մեծ ցավով տեղեկացա սիրված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան մասին: Մարկի մահն անդառնալի կորուստ է նրա հարազատների, մտերիմների, ընկերների եւ համայն հայության համար: Նրա կենսուրախ ու լուսավոր կերպարը հավերժ կմնա մեր հուշերում: Մխիթարություն եւ սփոփանք՝ բոլոր վշտացյալ սրտերին: Աստված հոգին լուսավորի:
Խոր վշտով՝ Արթուր Աբրահամ»:

Քրիստինե Պեպելյան
Դու բոլորիս հիշողություններում մնալու ես ժպիտը դեմքիդ: Միշտ ուրախացրել ես բոլորին,հաճախ կարիք ունենալով, որ քեզ ուրախացնեն: Կորուստը սարսափելի բան է, բայց այն ստիպում է շատ արժեքներ գնահատել ու հասկանալ:Դժվար է հավատալ ,որ չկաս Մարկ: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեզ հետ ես, մեր մտքերում, ու մենք արդեն կարոտել ենք քեզ:

Գրիգոր Դանիելյան
Իմ շատ սիրելի, բարի, լավ ընկեր, դու միշտ կմնաս մեր սրտերում: Աստված թող հոգիդ լուսավորի: Չգիտեմ, ինչու է կյանք այսքան անարդար: