Դուք արևայրուք եք ստանում մի շքեղ հանգստավայրում, բայց մի կողքից մյուսն եք պտտվում՝ անընդհատ մտածելով, թե ինչպես է այնտեղ՝ աշխատավայրում, առանց Ձեզ: Ձեր անհանգստության պատճառը հասկանալի է. Դուք պարզապես չգիտեք, թե ինչպես պետք է ճիշտ հանգստանալ: Դուք արևայրուք եք ստանում մի շքեղ հանգստավայրում, բայց մի կողքից մյուսն եք պտտվում՝ անընդհատ մտածելով, թե ինչպես է այնտեղ՝ աշխատավայրում, առանց Ձեզ: Ի վերջո, արձակուրդի ժամանակ պետք է մտածել միայն զվարճանքների և հաճույքների մասին: Քայլ 1Նախատեսվող արձակուրդից մոտ մեկ ամիս առաջ ցուցակ կազմեք, թե Ձեզ ինչ է հարկավոր անել նախքան մեկնելը: Օրացույցի վրա երկու տարեթիվ նշեք: Առաջին օրը, երբ Դուք բոլոր ծրագրերը և աշխատանքներըը պետք է հանձնեք Ձեր գործընկերոջը (եթե Դուք, իհարկե, մինչ այդ չեք հասցրել ավարտել): Մեկնելուց առաջ անհրաժեշտ է պլանավորել ազատ երկու կամ երեք օր: Այդ լրացուցիչ ժամանակը Ձեզ կօգնի, որպեսզի Դուք տրամադրվեք հանգստի, կարգի բերեք արտաքինը և հավաքվեք մտքերով: Եթե Դուք հաշվապահության կամ կադրերի բաժնի աշխատակից եք, ապա պետք է արձակուրդի գնաք այն ժամանակ, երբ կավարտվեն ընկերության աշխատավարձերի կամ բալանսի հաշվարկման ժամկետները: Ծովափին հանգստանալիս ավելի վատ բան չի կարող լինել, քան անընդհատ մտածելն այն մասին, թե արդյո՞ք Ձեր գործընկերները հաղթահարում են իրենց աշխատանքային պարտականությունները:Օրացույցի վրա նշված երկրորդ թիվը այն օրն է, երբ Դուք ավարտել եք Ձեր բոլոր կարևոր աշխատանքները և զբացվում եք փոքր հանձնարարություններով: Բոլոր աշխատանքները, որ Դուք չեք հասցրել ժամանակին ավարտել, Ձեզ լուրջ խնդիրների կհանգեցնեն և կնյարդայնացնեն ողջ արձակուրդի ժամանակ: Քայլ 2Նախքան արձակուրդի ժամկետների վերջնական որոշումը, խորհրդակցեք մյուս աշխատակիցների հետ: Արդեն իսկ տարվա սկզբին կարելի է «նստել բանակցությունների սեղանի շուրջ» և համաձայնեցնել' ով երբ և քանի օրով է մեկնում արձակուրդի: Այդպես Ձեզ ավելի հեշտ կլինի կիսել բոլոր պարտականությունները իրար մեջ: Անմիջապես քննարկեք չնախատեսված իրադրությունները և որոշեք' որոնց դեպքում դուք կարող եք խանգարել միմյանց հանգիստը հեռախոսազանգերով: Երբեք մի ասեք գործընկերներին, որ նրանք կարող են զանգահարել Ձեզ ցանկացած ժամանակ: Վերջին աշխատանքային օրը զգուշացրեք բոլոր աշխատակիցներին, թե ում հետ եք կապ պահպանելու հեռախոսով չնախատեսված իրադրությունների դեպքում: Նշեք բոլոր այն պարտականությունները, որոնք Դուք վստահում եք գործընկերներից մեկին:Քայլ 3 Արձակուրդի առաջին օրերն ամենադժվարն են: Դուք կտրուկ վերափոխում եք Ձեր օրգանիզմը, հնարավոր է' գտնվում եք այլ ժամանակային գոտու վրա, առավոտյան արթնանում եք աշխատանքի մասին մտքերով: Փորձեք արձակուրդի առաջին օրը մտածել միայն այն մասին, թե որքան լավ է ամեն ինչ ստացվել. Դուք հասցրել եք ժամանակին ավարտել կարևոր գործերը, վստահել եք Ձեր աշխատանքն այլ' ոչ պակաս փորձառու աշխատակցի: Հիմա Ձեր հիմնական մտահոգությունը պետք է լինի որքան հնարավոր է արագ նոր ուժեր հավաքել, արևայրուք ստանալ և հանգստանալ:

Դուք արևայրուք եք ստանում մի շքեղ հանգստավայրում, բայց մի կողքից մյուսն եք պտտվում՝ անընդհատ մտածելով, թե ինչպես է այնտեղ՝ աշխատավայրում, առանց Ձեզ: Ձեր անհանգստության պատճառը հասկանալի է. Դուք պարզապես չգիտեք, թե ինչպես պետք է ճիշտ հանգստանալ: Ի վերջո, արձակուրդի ժամանակ պետք է մտածել միայն զվարճանքների և հաճույքների մասին:

Քայլ 1
Նախատեսվող արձակուրդից մոտ մեկ ամիս առաջ ցուցակ կազմեք, թե Ձեզ ինչ է հարկավոր անել նախքան մեկնելը: Օրացույցի վրա երկու տարեթիվ նշեք: Առաջին օրը, երբ Դուք բոլոր ծրագրերը և աշխատանքներըը պետք է հանձնեք Ձեր գործընկերոջը (եթե Դուք, իհարկե, մինչ այդ չեք հասցրել ավարտել): Մեկնելուց առաջ անհրաժեշտ է պլանավորել ազատ երկու կամ երեք օր: Այդ լրացուցիչ ժամանակը Ձեզ կօգնի, որպեսզի Դուք տրամադրվեք հանգստի, կարգի բերեք արտաքինը և հավաքվեք մտքերով: Եթե Դուք հաշվապահության կամ կադրերի բաժնի աշխատակից եք, ապա պետք է արձակուրդի գնաք այն ժամանակ, երբ կավարտվեն ընկերության աշխատավարձերի կամ բալանսի հաշվարկման ժամկետները: Ծովափին հանգստանալիս ավելի վատ բան չի կարող լինել, քան անընդհատ մտածելն այն մասին, թե արդյո՞ք Ձեր գործընկերները հաղթահարում են իրենց աշխատանքային պարտականությունները:
Օրացույցի վրա նշված երկրորդ թիվը այն օրն է, երբ Դուք ավարտել եք Ձեր բոլոր կարևոր աշխատանքները և զբացվում եք փոքր հանձնարարություններով: Բոլոր աշխատանքները, որ Դուք չեք հասցրել ժամանակին ավարտել, Ձեզ լուրջ խնդիրների կհանգեցնեն և կնյարդայնացնեն ողջ արձակուրդի ժամանակ:

Քայլ 2
Նախքան արձակուրդի ժամկետների վերջնական որոշումը, խորհրդակցեք մյուս աշխատակիցների հետ: Արդեն իսկ տարվա սկզբին կարելի է «նստել բանակցությունների սեղանի շուրջ» և համաձայնեցնել' ով երբ և քանի օրով է մեկնում արձակուրդի: Այդպես Ձեզ ավելի հեշտ կլինի կիսել բոլոր պարտականությունները իրար մեջ: Անմիջապես քննարկեք չնախատեսված իրադրությունները և որոշեք' որոնց դեպքում դուք կարող եք խանգարել միմյանց հանգիստը հեռախոսազանգերով: Երբեք մի ասեք գործընկերներին, որ նրանք կարող են զանգահարել Ձեզ ցանկացած ժամանակ: Վերջին աշխատանքային օրը զգուշացրեք բոլոր աշխատակիցներին, թե ում հետ եք կապ պահպանելու հեռախոսով չնախատեսված իրադրությունների դեպքում: Նշեք բոլոր այն պարտականությունները, որոնք Դուք վստահում եք գործընկերներից մեկին:

Քայլ 3
Արձակուրդի առաջին օրերն ամենադժվարն են: Դուք կտրուկ վերափոխում եք Ձեր օրգանիզմը, հնարավոր է' գտնվում եք այլ ժամանակային գոտու վրա, առավոտյան արթնանում եք աշխատանքի մասին մտքերով: Փորձեք արձակուրդի առաջին օրը մտածել միայն այն մասին, թե որքան լավ է ամեն ինչ ստացվել. Դուք հասցրել եք ժամանակին ավարտել կարևոր գործերը, վստահել եք Ձեր աշխատանքն այլ' ոչ պակաս փորձառու աշխատակցի: Հիմա Ձեր հիմնական մտահոգությունը պետք է լինի որքան հնարավոր է արագ նոր ուժեր հավաքել, արևայրուք ստանալ և հանգստանալ:

 

Նյութը՝ Ավելի քան փաստեր-ի