Իսրայելում բեռնակիր տղամարդն ապշեցուցիչ փողոցային համերգ է տվել միանգամից 2 դաշնամուրի միջոցով, որոնցից մեկը՝ թիկունքին, հայտնում է ռուսական Առաջին ալիքի լրատվականը:

Նախկին ԽՍՀՄ-ից գնացած տղամարդը, ով բեռնակիր է աշխատում, այնքան հանգիստ է անում այդ անհավանական գործողությունը, ասես ոչ մի արտասովոր բան չկա: Այն դեպքում, երբ ստեղնաշարային գործիքը 100 կգ-ից ավելի է կշռում, և անգամ երկու հոգին դժվարությամբ են դա տեղափոխում:

Սակայն նա ոչ միայն նույն թեթևությամբ բարեհաջող ավարտել է ելույթը, այլև դաշնամուրը հետ տարել ֆուրգոնը, որից հանել էր:

 

Տեսանյութը՝ այստեղ: