Սաուդյան Արաբիայում սոցիալական կայքի խմբագրին դատապարտել են 7 տարվա ազատազրկման և մտրակի 600 հարվածների համացանցում քննարկումների հարթակ բացելու համար, որը «խաթարում է է իսլամական արժեքներն ու քարոզում լիբերալ գաղափարներ», հաղորդում է Business Insider-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:
Խմբագիրը, ով բացել է «Սաուդյան ազատ լիբերալներ» կայքը՝ Սաուդյան Արաբիայում կրոնի դերը քննարկելու նպատակով, հետապնդվում է 2012-ից՝ մեղադրվելով կիբերհանցագործության և հորը չենթարկվելու համար, ինչը ևս հանցանք է համարվում այս երկրում, նշում է աղբյուրը:
Al-Watan պարբերականի փոխանցմամբ՝ դատավորը նաև հրահանգել է դադարեցնել կայքի գործունեությունը: