Բրիտանական գեյ բարերն ու գիշերային ակումբները բոյկոտ են հայտարարել ռուսական օղուն՝ ի նշան Ռուսաստանում երեխաների շրջանում հոմոսեքսուալիզմի քարոզումն արգելող օրենքի ընդունման դեմ բողոքի: Եվ այս քայլը համարյա ամենակարևոր լուրն է դարձել բրիտանական ԶԼՄ-ների համար, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
G-A-Y Group կազմակերպությունը նաև բրիտանական սուպերմարկետներին է կոչ արել բոյկոտել «Բելենկայա» օղին, որը, սակայն, իրականում Ռուսաստանի հետ կապ չունի:
Այժմ բոյկոտի թիրախ է Լյուքսեմբուրգում արտադրվող «Ստոլիչնայա» օղին, որը նույնպես կապ չունի Ռուսաստանի հետ: Մեկ այլ հակասություն է ի հայտ եկել, երբ պարզվել է, որ նշված ապրանքանիշը գեյ շքերթներ է հովանավորել Վիենայում, Թել Ավիվում և այլուր:
Աղբյուրը գրում է, թե անկասկած բրիտանական 6-7 բարերը կհանեն այդ արգելքը, բայց այժմ էլ օղու սիրահար «նատուրալները» չեն իմանա իրենց անելիքը, քանի որ պարզվել է, թե որքան լոյալ է ապրանքանիշը գեյերի հանդեպ:
Իսկ առհասարակ, աղբյուրի գնահատմամբ Ռուսաստանը ընդամենը փորձում է զերծ մնալ «երկնագույն ժանտախտի» ներթափանցումից, իսկ բրիտանական ԶԼՄ-ները ուռճացնում են ամեն բան: