Արդեն մի քանի սերիա է, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Մերի Մակարյանի «տեղը երևում էր»: Հավանաբար այս փաստն էր շատերին կարծել տվել, թե Մերին այլևս չի նկարահանվելու այս սերիալում: Հիշեցնենք, որ դերասանուհին մարմնավորում է Լյուսիի կերպարը:

Այս լուրը ճշտելու համար ArmStar.am-ը կապվեց դերասանուհու հետ. «Նման բան չկա, այնպես չի, որ չեմ ցանկանում նկարահանվել այդ սերիալում, բայց … սերիալի մասին խոսել չեմ ցանկանում»,- պարզաբանեց Մերին: Չգիտենք, թե գովասանքի խոսքերն էր ուզում խնայել, թե ընդհակառակը, այնուամենայնիվ, ArmStar.am-ը կատարեց դերասանուհու կամքը և սերիալից հարցեր չտվեց: Մեզ ուրախացրեց այն փաստը, որ դերասանուհին շարունակելու է մեզ հիացնել էկրանից: Փոխարենը խոսեցինք մարմնավորած կերպարի' Լյուսիի ու նախորդ' «Դժվար ապրուստ» սերիալում մարմնավորած Մերիի կերպարների մասին: Եթե ուշադիր հետևենք, նրանց միջև ընդհանրությունները շատ են' և' Մերին, և' Լյուսին հարուստ ընտանիքից են, մի քիչ համառ, մի փոքր նախանձ, «երես առած» և, չգիտես ինչու, սիրո հարցում ոչ այնքան հաջողակ:

 

Շարունակությունը՝ այստեղ: