Ի՞նչ են խոսում. երգչուհի Նարինե Դովլաթյանն աշխատում է երևանյան ակումբներից մեկում:
Իրականում. տարածված լուրերն իսկապես համապատասխանում են իրականությանը, ինչի մասին էլ esyes.am-ը զրուցեց երիտասարդ ու խոստումնալից երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ:
«Այո, ես երգում եմ երևանյան ակումբներից մեկում (անհարկի գովազդից խուսափելու համար չենք հրապարակում այդ ակումբի անունը-հեղ.): Վերջերս եմ սկսել համագործակցել ակումբի տնօրինության հետ. չնայած այդ առաջարկը նրանցից վաղուց էի ստացել, բայց նոր-նոր համաձայնեցի աշխատել, քանի որ հիմա արդեն մշտական աշխատանքի կարիք ունեմ»,- ասաց Նարինեն:
Ըստ երգչուհու՝ անկախ աշխատավայրից, ինքը հավատարիմ է իր երգելաոճին:
«Ճիշտ է, ակումբում եմ երգում, բայց ոչ մի վայրկյան չեմ հեռանում իմ ոճից ու հիմնականում իմ երգացանկի երգերն եմ կատարում»,- նշեց երգչուհին:
Լուրը ճշտեց Մերի Պողոսյանը