Հոլիվուդյան հայտնի աստղ Ջոննի Դեփը հայտարարել է, որ շատ շուտով կլքի կինոն: Վերջերս հայտնի դերասանը նշեց իր 50-ամյակը: Գոյություն ունի վարկած, որ դա կապված է այն բանի հետ, որ «Միայնակ օտարականը» ֆիլմը չսիրվեց հանդիսատեսի կողմից և ցուցադրման ժամանակ գրանցեց ձախողում:
Ըստ մեկ այլ վարկածի' նա ավարտում է իր կարիերան, որպեսզի զբաղվի իր անձնական կյանքով: Դերասանը մոտ ապագայում պլանավորում է ամուսնանալ: