«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միասին անց են կացրել նախորդ հանգստյան օրերը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»»- գրում է tert.am-ը:

Նրանք այցելել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայրենիք՝ Տուվայի Հանրապետություն: Այստեղ Պուտինը ձկնորսությամբ է զբաղվել, իսկ Մեդվեդևը նկարահանել է գեղեցիկ տեսարանները:

Պուտինը բռնել է 20 կգ-անոց գայլաձուկ, որն ըստ աղբյուրի նրա կյանքի ամենամեծ գայլաձուկն է եղել՝ վկայակոչելով նրա իսկ խոստովանությունը: