Newport Convertible Engineering տյունինգային ընկերության շնորհիվ կաբրիոլետ ամենագնացները կարծես սկսում են առանձնանալ որպես առանձին դաս: Որոշ ժամանակ առաջ տյունինգային ընկերությունը տանիքից զրկել էր Range Rover-ը, իսկ այժմ նույնը արել են Porsche Cayenne-ի հետ, հաղորդում է Вести.ru-ն:
Հերթական փորձի ժամանակ Newport-ում օգտագործել են առաջին սերնդի գերմանական ամենագնացը: Մեքենան զրկվել է տանիքից և բեռնախցիկից, որոնց փոխարեն մեքենան ստացել է փափուկ բացովի տանիք:
Մեքենայում մնացել են ոչ միայն դռները, այլ նաև ապակիների շրջանակները: Բացի այդ հեղինակները որոշակի փոփոխություններ են կատարել մեքենայում թափքում, որպեսզի այն ապահովի անհրաժեշտ կոշտությունը: Մնացածում Porsche Cayenne-ը չի փոփոխվել, սակայն Newport-ը որոշակի փորձակումներ է կատարել նաև մեքենայի արտաքին տեսքի հետ: Մեքենայի գինը դեռևս չի նշվում: