Զգացողություն, որ մի ոտքը մյուսից կարճ է' սկոլիոզ
Եթե տաբատի մի կեսը երկար է դարձել մյուսից, կոշիկներից մեկը ավելի շատ է մաշվում ու սեղմում, ստուգեք կոնքոսկրերի համաչափությունը:

Իրականում, ոտքերի երկարությունը նույնն է, իսկ ոտքերի երկարությունների տարբերության զգաղոցությունը կոնքի ոսկրերի թեքության պատճառով է:

Այս խնդիրը հիմանականում առաջանում է կանանց մոտ, քանի որ կոնքի ոսկրերը երբեմն թեք են մնում ծննդաբերությունից հետո:

Թեստ

Վերցրեք քանոնն ու դրեք կոնքի ոսկրերի ցցուն մասերին: Նորմայում քանոնը պետք է ուղիղ լինի: Նույնը կարելի է անել ձեռքի ափի միջոցով:

Կոնքը բարդ կազմություն ունի. կազմված է ամենաքիչը երեք ոսկրից՝ երկու կոնքոսկրեր և մեջտեղում տեղակայված սրբոսկր, որը ողնաշարի շարունակությունն է: Սրբոսկրի և կոնքոսկրերի միջև հոդավորումներ կան, որոնք շարժվում են, օրինակ, քայլելիս: Կոնքի սխալ դիրքի դեպքում օրգանիզմը ձգտում է փոխհատուցել սա, և տեղի է ունենում ողնաշարի ծռում՝ սկոլիոզ: